Կրեմլը հայտարարել Է՝ Ուկրաինան ստիպված կլինի վճարել իր գործողությունների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան ստիպված կլինի վճարել վերջին ամիսների ընթացքում իր գործողությունների համար, և դա արդեն տեղի է ունենում. այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը նույնպես խոսել է այդ մասին. Ուկրաինան ստիպված կլինի վճարել վերջին ամիսներին տեղի ունեցած գործողությունների համար։ Դա հենց հիմա է տեղի ունենում։ Մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը և բավականին հետևողականորեն հարվածներ են հասցնում այն ​​թիրախներին, որոնք նպատակահարմար են համարում»,- ասել է Պեսկովը։

Leave a comment