Եվրոպայում անսովոր տաք եղանակը կարող է մեղմել գազապահեստներում առկա պաշարների պակասը, նշում են BloombergNEF-ի վերլուծաբանները։ Օդի ջերմաստիճանը ներկայում ավելի շատ ամառային է, քան աշնանային, իսկ կանխատեսումների համաձայն՝ միջին ջերմաստիճանը կկազմի 15,1 աստիճան Ցելսիուս՝ 9%-ով գերազանցելով վերջին տասը տարվա միջին ցուցանիշը, հաղորդում է Bloomberg-ը։
Բացի այդ, տաք եղանակը, հավանաբար, կպահպանվի նաև ձմռան սկզբին․ սպասվում է, որ ջերմաստիճանը մոտ 0.3 աստիճանով կգերազանցի վերջին տասը տարվա միջին ցուցանիշը։
Տարածաշրջանում սկսվում է ստորգետնյա գազապահեստներից գազի դուրսբերման սեզոնը, և մեղմ եղանակը կարող է մասամբ փոխհատուցել վառելիքի պակասը։ Ներկայում գազի պաշարները կազմում են պահեստների տարողության 70%-ը, ինչը 16.7 տոկոսային կետով ցածր է վերջին տասը տարվա միջին ցուցանիշից։
Միևնույն ժամանակ, տաք ձմեռը կարող է հանգեցնել հողմային էներգիայի արտադրության նվազմանը։ Այդ դեպքում եվրոպական երկրները ստիպված կլինեն ավելի մեծ չափով ապավինել ատոմային, հիդրոէներգետիկ և երկրաջերմային էներգիայի արտադրությանը, եզրափակում է BloombergNEF-ը։