«Քանի սխալ ենք արել․․․»․ Ալեքսանդր Վուչիչը հեռացել է Սերբիայի նախագահի պաշտոնից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պաշտոնապես հրաժարական է տվել։ Երկրի ղեկավարը ստորագրել է համապատասխան դիմումը։

Բելգրադում նախագահական նստավայրի առջև քաղաքացիներին ու իր աջակիցներին ուղղված դիմումում Վուչիչն ամփոփել է իր պաշտոնավարման տարիներն ու խոստովանել․

«Ինչքան էլ արած լինենք, գիտեմ, որ բազում սխալներ ենք թույլ տվել, անձամբ ես եմ սխալներ արել»։

Վուչիչի հրաժարականը կապված է առաջիկա քաղաքական զարգացումների հետ։ Սերբիայի առաջադիմական կուսակցությունն արդեն իսկ առաջադրել է նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ հոկտեմբերի 25-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Հրաժարականից հետո նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը։

Ըստ Վուչիչի հայտարարության՝ մինչև դեկտեմբերի վերջ Սերբիայում պետք է կայանա նաև նախագահական արտահերթ ընտրությունների առաջին փուլը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment