Ուսուցչի օրվան ընդառաջ ուսուցչական համաժողով կանցկացվի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:

Մանրամասները. Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք առանցքային հարցեր.

  • ChatGPT Edu-ի կիրառում. Ուսումնական հաստատություններին տրամադրված արհեստական բանականության գործիքի արդյունավետ օգտագործման ապահովում:

  • COP17 համաժողով. Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում նախարարության անելիքները:

  • Ուսուցչական համաժողով. Ուսուցչի օրվան ընդառաջ նախատեսվող միջոցառման կազմակերպչական աշխատանքները:

  • Բյուջետային պլանավորում. 2026 թ. բյուջեի ընթացիկ վերաբաշխումներն ու 2027 թ. բյուջետային հայտի նախագծումը:

Էություն. Նախարար Ժաննա Անդրեասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ շեշտադրելով միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու սահմանված ժամկետների պահպանումը:

Leave a comment