Մարդ է հայտնվել գնացքի և հարթակի արանքում․ Մոսկվայի «Տուշինսկայա» կայարանում մի քանի մարդ է տուժել (տեսանյութ 18+)

Մոսկվայի «Տուշինսկայա» կայարանում էլեկտրագնացքի պատճառով մի քանի մարդ է տուժել, հայտնել է Մոսկվայի երկաթուղին։

Տուժածները խախտել են երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում անվտանգության կանոնները։

«Տուշինսկայա» կայարանի հատվածում գնացքների երթևեկությունը վերաուղղորդվել է հարակից գիծ՝ երկկողմանի (ռեւերսիվ) ռեժիմով աշխատելու համար։

Մարդ է հայտնվել գնացքի և հարթակի արանքում ու ճնշվել դրանց միջև․ «ՌԵՆ ՏՎ»-ն տեսանյութ է հրապարակել կայարանից։

 

Leave a comment