ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ չհայտարարված այցով մեկնել է Երևանից բավականին հեռու տեղակայված զորամասերից մեկը։
Ավելի ուշ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզության ընթացքին։
Մեկ այլ գրառմամբ էլ նշել է, որ մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի:
«Հերթական ստուգայցը ճաշարաններից մեկում»,-գրել է նա: