https://arm.sputniknews.ru/20260928/netanjahun-erdvoghani-dem-hajc-e-patrastvum-nerkajacnel-mijazgajin-qreakan-dataran-107383980.html
Նեթանյահուն Էրդողանի դեմ հայց է պատրաստվում ներկայացնել Միջազգային քրեական դատարան
Նեթանյահուն Էրդողանի դեմ հայց է պատրաստվում ներկայացնել Միջազգային քրեական դատարան
Sputnik Արմենիա
Իսրայելի վարչապետի այս քայլը հաջորդել է Անկարայի որոշմանը՝ Ինտերպոլին դիմելու և Նեթանյահուի նկատմամբ «կարմիր ծանուցում» հրապարակելու պահանջ ներկայացնելու։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T11:17+0400
2026-09-28T11:17+0400
2026-09-28T11:19+0400
իսրայել
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
բենիամին նեթանյահու
դատ
միջազգային քրեական դատարան (մքդ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103991510_0:0:3072:1728_1920x0_80_0_0_10c309e661dea174bd491764218eb271.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայց է նախաձեռնել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ներկայացնելու համար՝ կապելով դա քրդերի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թեմայի հետ։ Այս մասին հայտնում է I24 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։Իսրայելի վարչապետի այդ քայլը հաջորդել է Թուրքիայի արդարադատության նախարարության` Նեթանյահուի նկատմամբ «կարմիր ծանուցում» տալու մասին Ինտերպոլին հայց ուղարկելուն, որով փորձում են հասնել նրա կալանավորմանը։Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը կարող է ինքնուրույն հայց ներկայացնել ՄՔԴ, սակայն ավելի հավանական է, որ Իսրայելի իշխանությունները գործ հարուցելու համար կօգտվեն միջնորդի ծառայություններից։Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Իսրայելն ու Թուրքիան չեն ճանաչում ՄՔԴ-ի հեղինակությունը, քանի որ չեն ստորագրել Հռոմի ստատուտը։Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը սկսելուց ի վեր։ Անկարան բազմիցս մեղադրել է Իսրայելի իշխանություններին պաղեստինցիների դեմ ուժի անհամաչափ կիրառման մեջ, արգելափակել է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները և հանդես է գալիս 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է:
իսրայել
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103991510_214:0:2945:2048_1920x0_80_0_0_d2f25f6f70eecff0bc890f94e5dec31c.jpg.webp
իսրայել, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, բենիամին նեթանյահու, դատ, միջազգային քրեական դատարան (մքդ)
իսրայել, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, բենիամին նեթանյահու, դատ, միջազգային քրեական դատարան (մքդ)
Իսրայելի վարչապետի այս քայլը հաջորդել է Անկարայի որոշմանը՝ Ինտերպոլին դիմելու և Նեթանյահուի նկատմամբ «կարմիր ծանուցում» հրապարակելու պահանջ ներկայացնելու։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայց է նախաձեռնել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ներկայացնելու համար՝ կապելով դա քրդերի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թեմայի հետ։ Այս մասին հայտնում է I24 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելի միջգերատեսչական խմբին և Միջազգային իրավունքի դեպարտամենտի տնօրենին Նեթանյահուն հանձնարարել է սկսել Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ ՄՔԴ հայցի նախապատրաստման գործընթաց՝ քրդերի նկատմամբ նրա վերաբերմունքի և ՀԱՄԱՍ–ին ֆինանսավորելու համար», – ասվում է հեռուստաալիքի հրապարակման մեջ։
Իսրայելի վարչապետի այդ քայլը հաջորդել է Թուրքիայի արդարադատության նախարարության` Նեթանյահուի նկատմամբ «կարմիր ծանուցում» տալու մասին Ինտերպոլին հայց ուղարկելուն, որով փորձում են հասնել նրա կալանավորմանը։
Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը կարող է ինքնուրույն հայց ներկայացնել ՄՔԴ, սակայն ավելի հավանական է, որ Իսրայելի իշխանությունները գործ հարուցելու համար կօգտվեն միջնորդի ծառայություններից։
Հիշեցնենք, որ միևնույն ժամանակ Իսրայելն ու Թուրքիան չեն ճանաչում ՄՔԴ-ի հեղինակությունը, քանի որ չեն ստորագրել Հռոմի ստատուտը։
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը սկսելուց ի վեր։ Անկարան բազմիցս մեղադրել է Իսրայելի իշխանություններին պաղեստինցիների դեմ ուժի անհամաչափ կիրառման մեջ, արգելափակել է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները և հանդես է գալիս 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է: