«Ապրելու երկիրը» կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին (PAN.am)

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է Նոյեմբերյան համայնքում նոյեմբերի 29-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին։ Այդ մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը։

2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Ընտրությունները տարբեր համայնքներում անցկացվելու են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։

Leave a comment