Հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել World Challenge Cup մրցաշարում (ՎԻԴԵՈ)

Հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել առաջին հորիզոնականը` հավաքելով 15.200 միավոր։

Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում ՝ հավաքելով 14.533 միավոր։


Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում մեր մարզիկները մասնակցել են  հետևյալ կազմով.


-Արթուր Ավետիսյան


-Համլետ Մանուկյան


-Գագիկ Խաչիկյան


 


Leave a comment