Ավելի դժվար կլինի համաձայնության գալ ԱԲ կարգավորման շուրջ, քան Սառը պատերազմի ժամանակ եղել է միջուկային զինանոցների սահմանափակման շուրջ․ Գեյթս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետությունների համար ավելի դժվար կլինի համաձայնության գալ արհեստական ​​բանականության (ԱԲ) կարգավորման հարցի շուրջ, քան Սառը պատերազմի տարիներին՝ միջուկային զինանոցների սահմանափակման հարցում։ Այս կարծիքը հայտնել է ամերիկացի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

«Դա ավելի դժվար կլինի»,- ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այդ թեմայով հարցին։ Գեյթսը նախազգուշացրել է, որ ԱԲ-ով զբաղվող ընկերությունների կողմից իրականացվող ինքնակարգավորումը բավարար չի լինի տեխնոլոգիայի անվտանգությունն ապահովելու համար։

Նրա համոզմամբ՝ անվտանգության միջոցառումների և վերահսկողության  վերաբերյալ քննարկումներում պետք է ներգրավված լինեն իրավապահ մարմիններն ու քաղաքականություն մշակողները։

«ԱԲ-ն պարզապես հերթական նոր տեխնոլոգիան չէ, որի դեպքում մարդիկ կարող են ասել. «Նախկին տեխնոլոգիաները նույնպես մտահոգություն էին առաջացնում, բայց ամեն ինչ լավ ավարտվեց, ուստի այս անգամ կարիք չկա նախազգուշացումների՝ այն հատուկ զսպելու անհրաժեշտության մասին։ Սա իսկապես էվոլյուցիոն նշանակության իրադարձություն է. մենք ստեղծել ենք մի ինտելեկտուալ տեսակ, որն արդեն իսկ շատ առումներով մեզնից խելացի է և, էքսպոնենցիալ աճի շնորհիվ, առաջիկա մի քանի տարիների ընթացքում անհամեմատ ավելի խելացի կդառնա, քան մենք»,- նշել է նա։

Leave a comment