«Այս տղաները նրա համար չեն զոհվել, որ օրվա իշխանություններն անվերջանալի զիջումների գնան ու հակառակորդին հանձնեն մեր հայրենի հողերը»․ Տիգրան Աբրահամյան

«Երբ այսօրվա իշխանությունները խոսում են զիջողական քաղաքականության մասին, դա անթույլատրելի է։ Այս տղաները նրա համար չեն զոհվել, որ այսօր օրվա իշխանություններն ամենօրյա կտրվածքով անվերջանալի զիջումների շղթան բռնեն ու հակառակորդին հանձնեն մեր հայրենի հողերը։ Մասնավորապես, խոսքը գնում է Տիգրանաշենի մասին։ Վաղը արդեն կարող է այլ տարածքների մասին խոսք լինել»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի առաջին պատասխանատուն ու մեղավորը օրվա իշխանություններն են։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախը միշտ նպաստել է Հայաստանի անվտանգության բարձրացմանը։ Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ հակառակորդը մեր հարավային դարպասների մոտ է, իսկ ՀՀ-ից շուրջ 240 քկմ տարածք բռնազավթված է, եւ ՀՀ-ն անվտանգության ոլորտում բազմաթիվ մարտահրավերներ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Աբրահամյանի՝ խաղաղությունն առանց զիջումների պետք է լինի, իսկ այն, ինչ առաջարկում են օրվա իշխանությունները, դրանք զիջումներ են՝ առանց խաղաղության։ Ինչքան այդ զիջումների շղթան շարունակվում է, այնքան մենք հեռանում ենք խաղաղությունից։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment