Իսպանիան հաղթել է Անգլիային․ Ազգերի լիգա
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հյուրընկալվել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի թիմին և առավելության հասել 3:2 հաշվով։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմից աչքի են ընկել Լամին Յամալը, Ալեքս Բաենան, Միկել Օյարսաբալը։
Անգլիայի թիմի գոլերը խփել են Էնթոնի Գորդոնը և Հարի Քեյնը։
Ազգերի A լիգայի երրորդ Խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը հյուրընկալվել է Չեխիայի թիմին և հաղթել 2:1 հաշվով, «Միլանի» 41-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի եւ ամերիկյան «Օռլանդո Սիթիի» հարձակվող Մարկո Պաշալիչի գոլերի շնորհիվ։