Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթանակով ավարտեց Համաշխարհային օլիմպիադան

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի եզրափակիչ՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրականի նկատմամբ։ Մեր մարզիկները մրցակցին հաղթեցին 3:1 հաշվով՝ արժանապատիվ ակորդով ավարտելով համաշխարհային ստուգատեսը։

Անցկացված 11 խաղափուլերի արդյունքներով Հայաստանի ընտրանին տոնեց 7 հաղթանակ, գրանցեց 3 ոչ-ոքի և կրեց ընդամենը 1 պարտություն՝ հնարավոր 22 միավորից վաստակելով 17-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment