Փաշինյանի ելույթի մի դրվագ է հատկանշական. Հակոբ Բադալյան

«ՄԱԿ ԳԱ շրջանակում Նիկոլ Փաշինյանի ելույթին, ըստ էության, չկար հատուկ անդրադարձի արժանի բովանդակություն։ Փաշինյանն ընդամենը բարձրաձայնում էր այն, ինչ ասում է վերջին տարիներին։ Հայտնում էր իր դերը շարունակելու, իր ֆունկցիան իրականացնելու պատրաստակամություն»։ Այս մասին գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ նրա, ելույթի մի դրվագ է հատկանշական։

«Նա մի մեծ բաժին էր նվիրել օգոստոսի 8–ի թեմայով Թրամփի հասցեին «անխնա» ռեվերանսի համար։ Հետո Նիկոլ Փաշինյանը խոսում էր ընտրությունից՝ խորհրդարանի, ու ասում, որ այն անցել է արտաքին մեծ ներգործության մարտահրավերների պայմաններում, որոնք սակայն Հայաստանի պետական ինստիտուտները՝ Փաշինյանի խոսքով, հաղթահարել են։

Ահա այստեղ է ուշադրության արժանին, որ կար առիթը, բայց նա այդ առիթը չօգտագործեց Եվրամիությանը ռեվերանս անելու համար, Եվրամիությանն էլ մի փոքր «գովելու» համար, որ «օգնել» են եւ «օգնում» են Հայաստանին՝ արտաքին «հիբրիդային հարձակումների» դեմ, ինչպես իրենք են ասում։ Չէ՞ որ ԵՄ–ն այդ նպատակով հատկացրել էր փող եւ մասագետներ, ու նաեւ՝ կայացրել է երկամյա առաքելություն գործուղելու որոշում։

Բայց, Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ ամբիոնին չօգտագործեց ԵՄ այդ դերը ընդգծելու եւ ռեվերանս անելու առիթը։ Իսկ դա, ըստ իս, հետաքրքիր է։ Փաշինյանն ըստ երեւույթին մտածել է, որ Նյու Յորքում՝ ամերիկյան գետնի վրա Եվրամիությանը գովաբանելը կարող է խիստ տհաճությամբ ընդունել Թրամփը»,-նշում է քաղաքական վերլուծաբանը։

Leave a comment