Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 26-ին կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվում է մրցաշարային աղյուսակը գլխավորող Ուզբեկստանի հավաքականին: Շանթ Սարգսյանը դեռ չի ավարտել իր պարտիան, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը պարտվեցին։

Հայաստանի հավաքականը կրեց առաջին պարտությունը։ Նախորդ 9 տուրերում հայ շախմատիստները տարել էին 6 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի և հավաքել 15 թիմային միավոր։ Ուզբեկստանի հավաքականը 18 միանձնյա միավորով առաջատարն է:

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունաստանի թիմի հետ։ Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հաղթեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտուէյուն կրեցին։

10 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն, գրանցել մեկ ոչ-ոքի և ունի 15 միավոր։

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment