Բանկը AI-ից հետո․ ո՞վ է կառավարելու մեր փողը | AI Գործակից #2 (տեսանյութ)
#AIGortsakits #AIԳործակից
Արհեստական բանականությունը փոխում է ոչ միայն բանկերի տեխնոլոգիաները, այլ նաև մեր՝ որպես հաճախորդների սպասումները։
Եթե AI assistant-ը կարողանում է մեզ համար ուսումնասիրել, համեմատել, հաշվարկել և առաջարկել հաջորդ քայլը, ինչո՞ւ նույնը չպետք է ակնկալենք մեր բանկից։
«AI Գործակից» փոդքաստի երկրորդ թողարկումը բանկինգի, fintech-ի և ֆինանսական AI agent-ների ապագայի մասին է։
Քննարկում ենք՝
• ինչպես է AI-ը փոխում բանկային հաճախորդի վարքը,
• ինչու mobile banking-ի հաջորդ փուլը կարող է լինել conversational և agentic,
• ինչպես կարող է բանկը դառնալ ոչ միայն փող պահող, այլ պրոակտիվ ֆինանսական գործընկեր,
• ինչու են idle cash-ը և ցածր եկամտաբերությամբ հաշիվները հսկայական հնարավորություն AI agent-ների համար,
• ինչ վտանգ է առաջանում բանկերի համար, եթե հաճախորդի հիմնական ֆինանսական interface-ը դառնա երրորդ կողմի AI agent-ը,
• ինչպես են Bank of America-ի Erica-ի նման համակարգերն արդեն փոխում բանկային սպասարկումը,
• ինչ ներդրումային գործիքներ այսօր արդեն առաջարկում են հայկական բանկերը,
• ինչպես է զարգանում Հայաստանի կապիտալի շուկան,
• և ինչու կարող է Հայաստանը դառնալ նոր AI-fintech պրոդուկտների փորձարկման և արտահանման հարթակ։
Հաղորդման հիմնական հարցը պարզ է.
Եթե բանկը գիտի մեր եկամուտները, ծախսերը, պարտավորությունները և ազատ միջոցները, ինչո՞ւ պետք է միշտ մենք առաջինը հասկանանք՝ ինչ անել մեր փողի հետ։
AI-ի դարաշրջանում ամբողջ ֆինանսական շուկան կարող է տեղավորվել հեռախոսի մեջ, իսկ AI agent-ը՝ դառնալ այդ շուկայում մեզ համար աշխատող ֆինանսական օգնականը։
Հեղինակ և վարող՝ Կոնստանտին Ամիրաքյան
Մոտ 20 տարվա փորձ ունեցող մարքեթինգի, թվային հաղորդակցության և թվային պրոդուկտների մշակման ու կառավարման մասնագետ։ PRADIX Online Marketing Solutions ընկերության հիմնադիր-տնօրեն։ Մասնագիտացած է թվային մարքեթինգի, SEO-ի, SMM-ի, GEO/Generative Engine Optimization-ի, Digital Advertising-ի, բովանդակային ռազմավարության, AI ինտեգրումների և թվային պրոդուկտների զարգացման ոլորտներում։
«AI Գործակից»-ը A1+ հեղինակային փոդքաստ է՝ արհեստական բանականության ազդեցության, շուկաների փոփոխության, նոր բիզնես մոդելների և AI-ից հետո ձևավորվող տնտեսության մասին։
#AIGortsakits #AIԳործակից #ArtificialIntelligence #AI #Banking #AIBanking #Fintech #AgenticAI #AIAgent #DigitalBanking #Investments #Finance #Armenia #Հայաստան #Բանկինգ #Ֆինտեխ #Ներդրումներ