Հայաստանն ու Ռուանդան ամաձայնագիր են ստորագրել, որով դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձինք ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից։
Փաստաթուղթը սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեն։
Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում Հայաստանի և Ռուանդայի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։