Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել։

Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։

Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո խաղաղության օրակարգն արդեն սկսել է կոնկրետ տնտեսական արդյունքներ տալ։ Այս առումով նա մատնանշել է տարանցիկ սահմանափակումների միակողմանի վերացումը և որոշակի ոլորտներում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի մեկնարկը։

Բայրամովը նաև ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին դեռևս առկա խոչընդոտների վերացման կարևորությունը։

Leave a comment