Ըստ թարմացված տվյալների՝ Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը կրել են մի շարք ավիացիոն կորուստներ ու վնասներ։
Մասնավորապես՝ պատերազմի սկզբում երեք F-15E կործանիչ, ըստ հրապարակման, խոցվել է «բարեկամական կրակի» հետևանքով, իսկ ևս մեկը՝ ապրիլի 3-ին Իրանի տարածքում։ Հաղորդվում է նաև Մուվաֆֆաք աս-Սալթի բազային իրանական հրթիռային հարվածի հետևանքով ևս մոտ 8 ինքնաթիռի վնասման մասին, սակայն այս տվյալը հաստատող փաստաթղթեր առայժմ չեն հրապարակվել։
KC-135 լիցքավորող ինքնաթիռներից երկուսը խոցվել են, ևս մինչև 7-ը՝ վնասվել։
Մարտի 12-ին Իրաքի երկնքում երկու KC-135 բախվել են՝ 6 զոհի պատճառ դառնալով։
Մարտի 14-ին Սաուդյան Արաբիայի Prince Sultan ավիաբազային հարվածից ևս 5 KC-135 է վնասվել։
Մարտի 27-ին նույն բազայում հարվածի է ենթարկվել նաև E-3G Sentry վաղ նախազգուշացման ինքնաթիռը։ Պենտագոնը այն գրանցել է որպես վնասված, մինչդեռ CBO-ն, ըստ հրապարակման, փաստացի կորուստ է համարում։ Նշվում է նաև երկու A-10-ի և մեկ F-35A-ի վնասման մասին։
«Հենակետ»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: