Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

Քաղաքականություն

26.11.2026 | 20:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ վերջնիս կարողությունների հետագա զարգացմանը, ֆիզիկական ենթակառուցվածքներին, օպերատիվ կառավարմանը և այլն: Ներկայացվել են նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները՝ առավելագույնս արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով:

Leave a comment