Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը մինչև վթարի պահը հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: