Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը, քանի որ խախտումները վերացվելու վերաբերյալ հաստատում չի ստացվել։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
«ՀՀ տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար:
Այս մասին տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին», – ՏԱՍՍ-ին հայտնել են կառույցից։
Հիշեցնենք՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էին, որ կառուցողական երկխոսության մեջ են ռուսական կողմի հետ։