ԱՄՆ նոր պատժամիջոցների ֆոնին մի շարք երկրներ չեղարկում են իրանական ավիաընկերությունների թռիչքները

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Վաշինգտոնը սպառնում է, որ «ցանկացած օդանավակայան կամ ընկերություն, որը կսպասարկի իրանական փոխադրողներին, ռիսկի է դիմում դուրս մղվել ամերիկյան դոլարային համակարգից»:

🚫Այս պայմաններում մի շարք երկրներ արդեն չեղարկում են իրանական ավիաընկերությունների թռիչքները:

🚫Այդ երկրների թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Օմանը, ԱՄԷ-ը, Իրաքը: Վերջինիս դեպքում սկզբում չեղարկվել էին միայն Բաղդադի օդանավակայանի թռիչքները, այսօր չեղարկվել են նաև Նաջաֆի, Էրբիլի, Սոլեյմանիեի չվերթները:

✅ Ըստ Իրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրենի՝ ներկայումս շարունակվում են դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա (բացառությամբ «Մահան» ավիաընկերության չվերթների) թռիչքները, և դրանց չվացուցակում որևէ փոփոխություն չի կատարվել։ Սա է փաստում նաև օդանավակայանի կայքը:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքում ևս Թեհրանի չվերթները ցույց է տալիս «ժամանակին» կարգավիճակով (նույնը՝ սեպտեմբերի 23-ին): Երեկ, սակայն, չվերթների մի մասը չեղարկվել էր, այդ թվում՝ Թավրիզինը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment