«Չափազանց բարձր պատիվ է հանդիսանալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության եւ Սամվել Կարապետյանի թիմի անդամ:Սա կուսակցության ընտրության մասին չէ, սա նախ եւ առաջ արժեքային համակարգի ընտրություն է: Եվ այդ արժեքային համակարգն ընտրելով՝ մենք ունենք հավատ առ այն, որ շատ մոտ ապագայում ունենալու ենք կայուն, անվտանգ եւ ուժեղ Հայաստան:
Ակնհայտ ճշմարտություն է, որ ուժեղ Հայաստանը կարող է կառուցվել ուժեղ տնտեսության հիմքի վրա: Ուժեղ տնտեսություն հիմնականում ունենում են այն երկրները, որտեղ կան ներդրումներ, ու երկիրն ունի բարենպաստ ներդրումային միջավայր»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի բացմանը նշեց «Մեր ձեւով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը՝ կուսակցության տնտեսական զարգացման տեսլականը ներկայացնելիս:
«Այսօր ներդրումները եւ կապիտալը հիմնականում հոսում, տեղաշարժվում են այն երկրներ, որտեղ արդեն կա կապիտալ, այսինքն՝ դեպի հարուստ երկրներ: Տեղաշարժվում են այնտեղ, որտեղ առաջին հերթին պաշտպանված է սեփականության իրավունքը: Երկրորդ, պետությունը նախ եւ առաջ հանդիսանում է գործընկեր, այլ ոչ թե խոչընդոտ, եւ երրրորդ՝ հստակ են խաղի կանոնները»,-հավելեց Ֆարմանյանը՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության վերջին միտումներին:
Նրա ձեւակերպմամբ՝ այսօր իրատեսական չէ ակնկալել, որ Հայաստան կհոսեն բազմամիլիարդանոց ներդրումներ, հետեւաբար, նրա համոզմամբ, պետք է նախ եւ առաջ ապավինել ներքին ներդրումներին, ուշադրություն դարձնել արտասահմանում ապրող մեր հայրենակիցների էմոցիոնալ ներդրումներին, ինչը նշանակում է, որ ներդրումները կարող են պայմանավորված լինել նաեւ հայրենասիրական մղումներով:
Մանրամասն՝ տեսանյութում.
Համագումարն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: