Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել միջազգային մրցաշարում

Հայաստանի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը չորրորդ տեղն է գրավել Բելգրադում անցկացվող «Ոսկե տուր» միջազգային մրցաշարում։

3000 մետր վազքում Մկրտչյանը գրանցել է 7:55.51 արդյունք ու սահմանել Հայաստանի ռեկորդ: Նա նախորդ ռեկորդը սահմանել էր 2019թ. Ստամբուլի մրցաշարում (7:59.80), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Երվանդ Մկրտչյանն ու Հայաստանի ևս 4 աթլետներ մասնակցելու են Սերբիայի մայրաքաղաքում փետրվարի 21-ին մեկնարկելիք Բալկանյան երկրների առաջնությունը:

Leave a comment