Կիևում խոցվել է կենտրոն, որը հետախուզական տվյալներ էր մշակում Ուկրաինայի ԶՈւ–ի համար․ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260925/kievum-khvocvel-e-kentrvon-vory-hetakhuzakan-tvjalner-er-mshakum-ukrainaji-zui-hamar-pn-107319361.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/358/25/3582511_170:0:2901:2048_1920x0_80_0_0_74574ed4fc5e8cfd54701cb2dd423a86.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, կիև, լոգիստիկա, ռուսաստան, նավահանգիստ

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, կիև, լոգիստիկա, ռուսաստան, նավահանգիստ

Բաժանորդագրվել

Ռուսական բանակը շարունակում է ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերին։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ–ն այսօր ցերեկը հասցրած հարվածների ընթացքում Կիևում խոցել է «ԴԱՏԱԳՐՈՒՊ» տվյալների կենտրոնը, որն ապահովում էր Ուկրաինայի ԶՈւ–ի շահերին ծառայող հետախուզական տվյալների մշակումն ու փոխանցումը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի բանակը շարունակում է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերին։

«Հարվածի հետևանքով խոցվել են․․․․ Կիևում՝ «ԴԱՏԱԳՐՈՒՊ» տվյալների կենտրոնը, որն ապահովում էր Ուկրաինայի ԶՈւ–ի շահերին ծառայող հետախուզական տվյալների մշակումն ու փոխանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Կիևի մարզի Տրեբուխով բնակավայրում խոցվել է լոգիստիկ կենտրոն, որի տարածքն Ուկրաինայի պաշտպանության նախարարության և այլ ուժային կառույցների ստորաբաժանումների կողմից օգտագործվում էր երկակի նշանակության ապրանքների պահպանման համար։

Իսկ Օդեսայի մարզում խոցվել է չորաբեռնատար նավը, որը ռազմական նշանակության բեռներ էր հասցնում Չեռնոմորսկի նավահանգիստ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment