Մեկնարկում է «Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 24-րդ փառատոնը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում տեղի կունենա «Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 24-րդ փառատոնը, որն այս տարի ևս անցկացվում է «Փառատոնային ձերը» (Festivally Yours!) խորագրով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փառատոնին կմասնակցեն 11 երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Չեխիան, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Նիդերլանդները և այլն, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 200-ը: Մեկնարկը կտրվի «Տիեզերական ճամփորդություն» օդային ներկայացմամբ։

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Առաջին անգամ տարածաշրջանում կմեկնարկի HFPAM (HIGH FEST Performing Arts Market) կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան, որի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել մինչև 30 արտասահմանյան փորձագետների, միջազգային փառատոների ղեկավարների և ներկայացուցիչների։ Եռօրյա ծրագրին կմասնակցեն նաև հայկական մի շարք թատրոնների ներկայացուցիչներ՝ հնարավորություն ունենալով ներկայացնելու իրենց գործունեությունն ու նախագծերը արտերկրի մասնագետներին։

Այս տարվա ծրագրում ներառված են արտասահմանյան ներկայացումներ, ինչպիսիք են՝ «Լուկա Պիալլինի» ընկերության «Տիեզերական ճամփորդություն» (Իտալիա),  «Գասպար և պարողներ» ընկերության «Պոթոս» (ԱՄՆ), Ազգերի պետական թատրոնի «Մեկ լուսանկարի պատմություն» (ՌԴ), (Րի)բութ թատերախմբի «Հակամշակույթի համառոտ պատմությունը» (Պորտուգալիա) և այլն։

«Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոնն ընդգրկված է «EFFA» եվրոպական փառատոների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։

Leave a comment