ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնսերատի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներսում և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ժողովրդավարության հետընթացը, քաղբանտարկյալների առկայությունը և այլ խնդիրներ։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև հանուն ընթացիկ քաղաքական շահերի այդ արժեքներից շեղվելու անթույլատրելիությունը։
Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև կուսակցության դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրների վերաբերյալ։
ՀՀԿ-ն 2012 թվականից հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի անդամ և ներգրավված է կուսակցության տարբեր կառույցների ու ծրագրերի աշխատանքներում։
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: