Հռոմի Պապ Լև XIV-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և մի շարք լրատվամիջոցների միջև ծագած հակամարտության ֆոնին, ընդգծել է բոլոր իրադարձությունների անաչառ ու լիարժեք լուսաբանման անհրաժեշտությունը։
«Ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Լավ լուսաբանումը կարևոր է ամենուր և բոլորի համար»,- Փարիզ ուղևորվող ինքնաթիռում հայտարարել է Հռոմի Պապը՝ մեկնաբանելով CNN-ի լրագրողի դիտարկումը, թե մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում իրենց հեռուստաալիքը, զրկվել էին Սպիտակ տանը հավատարմագրումից։
Ողջունելով իրեն ուղեկցող մամուլի խմբի լրագրողներին՝ քահանայապետը նաև հայտնել է, որ Ֆրանսիա է մեկնում խաղաղության ուղերձով այնպիսի մի պահի, երբ «դա հատկապես կարևոր է»։
Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներին Սպիտակ տան հավատարմագրումից զրկելու մասին՝ նրանց մեղադրելով իր վարչակազմի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու մեջ։ Թեև լրագրողները սեպտեմբերի 19-ին զրկվել էին մուտքի իրավունքից, սեպտեմբերի 24-ին դատարանի որոշմամբ նրանց հավատարմագրումը վերականգնվել էր։