Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման վերաբերյալ հստակություն առայժմ չկա․ Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260925/ukrainaji-harcvov-erakvoghm-handipman-veraberjal-hstakutjun-arajzhm-chka-peskvov-107303678.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/02/93015335_171:0:2902:2048_1920x0_80_0_0_a031baf1607bcf8a8ec1f992c244d71e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություններ

ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություններ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ ԱՄՆ-ում կարող է «էներգետիկ զինադադարի» շուրջ եռակողմ հանդիպում տեղի ունենալ, սակայն Կրեմլը հետագայում հերքել էր այդ տեղեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման կազմակերպման վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այսօր Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ԱՄՆ-ն առաջարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների եռակողմ հանդիպում կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրություններում: Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել, թե արդյոք դա արդեն քննարկվել է Կրեմլի հետ։

«Եթե հիշում եք, դա այն է, ինչի մասին մենք խոսեցինք Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցից հետո։ Նման քննարկում իսկապես եղել է։ Ասվել է, որ մոտ ապագայում նման հանդիպում կարող է տեղի ունենալ։ Առայժմ ես ձեզ ավելի հստակ բան չեմ կարող ասել», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ամերիկյան այցի արդյունքների մասին դեռևս վաղ է խոսել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցությունը տնտեսական ոլորտում կարող էր շահավետ լինել, սակայն առայժմ այն չկա։ ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն այս պահին Նյու Յորքում է:

CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Դմիտրիևը սեպտեմբերի 24-ին բանակցություններ է վարել ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:

Մոսկվայում հայտարարել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին։ Քննարկվում է հոկտեմբերին նոր փուլի անցկացման հնարավորությունը։ Նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարին Ժնևում։

Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է հակամարտության պատճառների վերացմամբ և կայուն խաղաղությամբ, այլ ոչ թե ժամանակավոր զինադադարներով, որոնք Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են վերազինման և նոր գրոհներ նախապատրաստելու համար:

Leave a comment