ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եկեղեցու դեմ արշավի շրջանակում կառավարության հրապարակած զեկույցը անհեթեթ, հակապետական ու հակահայկական է որակում։
«Ես մի քանի տարբերակ եմ տեսնում, եթե չհաջողեն ու, Աստված տա, համազգային դիմադրության արդյունքում չհաջողեն, այս իշխանությունը փորձելու է ստեղծել հակաթոռ կաթողիկոսություն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ արշավում ՔՊ-ն հասել է որոշակի հաջողության, պառակտում կա եկեղեցում, եղել են հոգևորականներ, որոնք դուրս են եկել Վեհափառի դեմ ու աշխատում է «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը։
«Ես որևէ լավ բան չեմ տեսնում, եթե հայ ժողովուրդը չհամախմբվի»,- նշեց ԱԺ նախկին փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ պետք է կանգնեցնել գահավիժումը։
«Պետք է եղածը պահել, հետո նոր մտածել կորցրածը ետ բերելու մասին։ Եթե այսպես գնա՝ եղածը պահելը շատ բարդ է լինելու, որովհետև «իրական Հայաստան»-ի գաղափարախոսության տակ մենք Հայաստանը տանում ենք դեպի ադրբեջանացման»,- հավելեց նա։