54%-ի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան. GALLUP International Association-ի հարցումները

«Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ»: Այս հարցը մենք 2018-ից ի վեր տալիս ենք, և ցավով պետք է նշեմ, որ այս ցուցանիշը՝ «այո» պատասխանը, ստաբիլ աճ է գրանցում: Տվյալ դեպքում էլ 54%-ը նշել է, որ կան քաղբանտարկյալներ: Այդ 54%-ին խնդրել ենք պատասխանել՝ ում եք համարում քաղբանտարկյալ»,- ասուլիսի ժամանակ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, թե ինչ պատկեր ունի հարցման պատասխանը:

Ըստ այդմ՝ 53.2%-ը քաղբանտարկյալ է համարել Ռոբերտ Քոչարյանին, 42.1%-ը նշել է Գագիկ Ծառուկյանի անունը, իսկ 23.4%-ը՝ Սամվել Կարապետյանի: Բագրատ սրբազանին, ըստ հարցումների, քաղբանտարկյալ է համարում 10.5%-ը, Անդրանիկ Թևանյանին՝ 5.8%-ը, Վարդան Ղուկասյանին՝ 5.3%-ը, Արեգնազ Մանուկյանին՝ 4.1%-ը, Սեդրակ Քոչարյանին՝ 2.9%-ը:

Արամ Նավասարդյանի ձևակերպմամբ՝ մեր քաղաքացիները տնային կալանքը չեն ընկալում որպես բանտարկություն, դրա համար էլ ոմանց դեպքում ցածր ցուցանիշ է գրանցվել:

Ասուլիսն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment