«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը Դեւդորակի կիրճում տարերային աղետի վտանգի վերացումից հետո, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Նախկինում վաղ նախազգուշացման համակարգը գործարկել էր ազդանշան, ինչից հետո անվտանգ գոտի էին տարհանվել ոստիկանության, մաքսային ծառայության աշխատակիցներն ու քաղաքացիները, իսկ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։

Տարածքի մասնագետների ուսումնասիրությունից հետո վտանգի մակարդակը զրոյի է իջեցվել։ Սահմանային անցակետում բեռնատարների, մարդատար մեքենաների ու քաղաքացիների տեղաշարժը երկու ուղղություններով ամբողջությամբ վերականգնվել է։

Leave a comment