Տաք օդային հոսանքները նահանջում են՝ տեղը զիջելով սառը ցիկլոնին. կցրտի 5-7 աստիճանով, սպասվում են տեղումներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 25-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։

Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում՝ 2-4 աստիճանով։

Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։

Սեպտեմբերի 25-26-ին, հիմնականում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի առանձին հատվածներում, սեպտեմբերի 28-ին կեսօրից հետո և 29-30-ին շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Սեպտեմբերի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Leave a comment