Կասպից ծովում անցկացված զորավարժությունների ընթացքում զոհված 12 զինծառայողների թվում եղել են 11 ժամկետային ծառայության նավաստի և մեկ ավագ լեյտենանտ։ Այս մասին վկայում է Ղազախստանի Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված՝ սեպտեմբերի 24-ին զոհված 12 զինծառայողների ցուցակը, որում նշված են ժամկետային ծառայության նավաստիների և ավագ լեյտենանտի անունները։
Կասպից ծովի ափին գտնվող Մանգիստաուի մարզի վարչակազմի թարմացված տվյալների համաձայն՝ զորավարժությունների ընթացքում 17 մարդ է տարվել դեպի բաց ծով. նրանցից 12-ը զոհվել են, 3-ը՝ փրկվել։ Մյուս երկու զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հանրապետության Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ռազմածովային զորավարժությունների ընթացքում 19 ղազախստանցի զինծառայող է տարվել դեպի բաց ծով, որոնցից 3-ը փրկվել են, իսկ 9-ի մահը՝ հաստատվել։