Փաշինյանը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր է քննարկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Զրուցակիցները կարևորել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձել են կազմակերպության հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության կարողությունների ամրապնդմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Leave a comment