Թուրքիան և Հունաստանը 7 համաձայնագիր են կնքել. մտադիր են 10 մլրդ դոլարի հասցնել առևտրի ծավալը

Ermenihaber. Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մեկնել է Թուրքիա։ Պաշտոնական այցի շրջանակում Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են «Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին։

Նիստի ընթացքում երկու երկրների միջև կնքվել է 7 համաձայնագիր, որոնք վերաբերում են ծովային առևտրի, ներդրումների, տնտեսական համագործակցության, երկրաշարժերի դեմ կանխարգելիչ միջացառումների, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին։

Էրդողանն ու Միցոտակիսը երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են Էգեյան և Միջերկրական ծովերին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է, որ երկու երկրների առևտրի ծավալները հասել են 7 մլրդ դոլարի և կողմերը մտադիր են այն հասցնել 10 միլիարդի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment