Գերմանիայում ԱԹՍ-ն 2,5 ժամով կաթհավածահար է արել Քյոլն/Բոնն օդանավակայանի աշխատանքը

Բաժանորդագրվել

Ստուգումներից հետո Գերմանիայի օդային երթևեկության անվտանգության գործակալությունը (DFS) հայտնել է, որ վտանգ չկա, և օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Գերմանիայի արևմուտքում գտնվող Քյոլն/Բոնն օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է չվերթերի ընդունումն ու իրականացումը՝ անհայտ անօդաչու թռչող սարքի հայտնվելու պատճառով։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։

Անօդաչու թռչող սարքը նկատվել է օդանավակայանի օդային տարածքում նոյեմբերի 27-ի երեկոյան։ Անվտանգության նկատառումներով բոլոր թռիչքներն ու վայրէջքները ժամանակավորապես արգելվել են։ Ստուգումներից հետո Գերմանիայի օդային երթևեկության անվտանգության գործակալությունը (DFS) հայտնել է, որ վտանգ չկա, և օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։ Միջադեպի մանրամասները չեն հրապարակվում։

Վերջին տարիներին Գերմանիայի օդանավակայանների մերձակայքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելն ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում։ Միայն 2026 թվականի առաջին կիսամյակում Բեռլինի օդանավակայանի շրջանում նման 28 միջադեպ է գրանցվել՝ նախորդ ամբողջ տարվա ութ դեպքի դիմաց։ Եվս 27 դեպք է արձանագրվել Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում։

Քյոլն/Բոնն օդանավակայանի շրջակայքում նույնպես բազմիցս անօդաչու թռչող սարքեր են նկատվել, սակայն մինչ այժմ դա չէր հանգեցրել թռիչքների դադարեցման։ 2025 թվականի հոկտեմբերին նման խնդրի էր բախվել Մյունխենի օդանավակայանը, որը ստիպված էր երկու երեկո անընդմեջ սահմանափակել աշխատանքը։

Գերմանական օրենսդրությունն արգելում է անօդաչու թռչող սարքերի արձակումը ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի գոտիներից 1,5 կմ շառավղով տարածքում։ Խախտողներին կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։

Leave a comment