https://arm.sputniknews.ru/20260925/gevvorgjani-ev-khachaturvovi-nkatmamb-bacakajelu-argelq-chkirarvec-datarany-merzhec-107286836.html
Գևորգյանի և Խաչատուրովի նկատմամբ բացակայելու արգելք չկիրառվեց. դատարանը մերժեց
Գևորգյանի և Խաչատուրովի նկատմամբ բացակայելու արգելք չկիրառվեց. դատարանը մերժեց
Sputnik Արմենիա
Հաջորդ դատական նիստին կներկայացնեն գործով ապացույցների ծավալը: 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T11:16+0400
2026-09-25T11:16+0400
2026-09-25T11:18+0400
արմեն գևորգյան
յուրի խաչատուրով
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/11/104739851_0:0:1601:901_1920x0_80_0_0_5b63743dc8d9e4f27b023cc7f2baecb8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կշարունակեն ազատ ելք ունենալ երկրից:Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանի միջնորդությունը` բացակայելու արգելք կիրառվելու:Գործով դատախազը միջնորդության համար որևէ հիմք չներկայացրեց և միայն նշեց, որ հիմնավոր կասկած կա, թե կարող են փախուստի դիմել: Փաստաբաններն արձագանքեցին՝ նշելով, որ եթե դատախազը փաստեր չի բերում, պաշտպանական կողմն էլ չգիտի՝ ինչ հակափաստարկ բերի:Այնուհետև նիստը հետաձգվեց, քանի որ հանրային մեղադրողը խնդրեց հաջորդ դատական նիստին ներկայացնել գործով ապացույցների ծավալը:Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/11/104739851_78:0:1498:1065_1920x0_80_0_0_b9ce1cdd6f53169b99aea9e9c7c4d395.jpg.webp
արմեն գևորգյան, յուրի խաչատուրով, դատ
արմեն գևորգյան, յուրի խաչատուրով, դատ
Հաջորդ դատական նիստին կներկայացնեն գործով ապացույցների ծավալը:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կշարունակեն ազատ ելք ունենալ երկրից:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանի միջնորդությունը` բացակայելու արգելք կիրառվելու:
Գործով դատախազը միջնորդության համար որևէ հիմք չներկայացրեց և միայն նշեց, որ հիմնավոր կասկած կա, թե կարող են փախուստի դիմել: Փաստաբաններն արձագանքեցին՝ նշելով, որ եթե դատախազը փաստեր չի բերում, պաշտպանական կողմն էլ չգիտի՝ ինչ հակափաստարկ բերի:
«Հիմա ի՞նչ ասենք, հարգելի՛ դատարան, ասենք՝ չէ՞, նման խափանման միջոց մի՛ կիրառեք։ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ պատգամավոր է, ու այս քրեական գործի ընթացքում բազմիցս լքել է երկիրն ու վերադարձել»,- ասաց փաստաբաններից Լուսինե Սահակյանը:
Փաստաբաններից Կարեն Մեժլումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ մեղադրյալների՝ մինչ այս դրսևորած վարքագիծը թույլ չի տալիս անգամ նման կանխատեսում անել:
Այնուհետև նիստը հետաձգվեց, քանի որ հանրային մեղադրողը խնդրեց հաջորդ դատական նիստին ներկայացնել գործով ապացույցների ծավալը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։