Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիան զորքեր և ռազմական տեխնիկա կտեղակայի՝ Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստային քաղաքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները պաշտպանելու նպատակով։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Սա հենց այն հարցն է, որի շուրջ մենք այսօր վերջնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք սաուդցիների հետ։ Մենք ռազմական միջոցներ՝ մասնավորապես զորքեր, ռադարային կայաններ և հակաօդային պաշտպանության համակարգեր կտեղակայենք այդ օբյեկտը պաշտպանելու համար», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ դա չի նշանակում, թե Ֆրանսիան ներքաշվում է որևէ հակամարտության մեջ։