Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ

Կոլումբիայի ղեկավարությունը որոշել է խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ՝ Թեհրանին մեղադրելով «միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի մեջ»։

«Արտաքին գործերի նախարարությունը՝ Կոլումբիայի կառավարության անունից, հայտարարում է, որ <...> պաշտոնապես խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ», – ասվում է լատինաամերիկյան երկրի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Իրանի կառավարության ենթադրյալ կապերը միջազգային ահաբեկչական խմբավորումների և այլ նարկոահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը»։

Բոգոտան նաև իրանական իշխանություններին պատասխանատու է համարում «մարդու իրավունքների խախտումների, Մերձավոր Արևելքի հակամարտությանը չմասնակցող երկրների վրա հարձակումների, Հորմուզի նեղուցի արգելափակման և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի միջուկային ծրագրի ծավալները ստուգելու ջանքերին խոչընդոտելու» համար։

Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ դիվանագիտական ​​հարաբերությունների խզումը չի ենթադրում հյուպատոսական հարաբերությունների խզում։

Leave a comment