Վիճաբանությունը տեղի է ունեցել զինվորների միջև ծագած ֆինանսական հարցերի հետ կապված․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 24-ին Սիսիանում հերթական զինծառայողն է մահացել: Նախնական տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, ապա նռնակ է պայթել։ Մահացածը պայմանագրային զինծառայող էր՝ 2022 թվականից։

 

Մեր տեղեկություններով` վիճաբանությունը տեղի է ունեցել զինվորների միջև ծագած ֆինանսական հարցերի հետ կապված: Բանակի մեր աղբյուրը պնդում է, որ կատարվածից հետո բոլոր զինվորականներից պահանջել են անխտիր ներկայացնել, թե ով որքան վարկ ունի, ինչը, փաստորեն, նման ողբերգությունների պատճառ է դառնում: Սակայն այս պահանջը զինվորականների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, նրանք կարծում են, որ պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտելու իրենց անձնական կյանքին և ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Leave a comment