Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հասարակություն

24.09.2026 | 22:15

ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները սեպտեմբերի 24-ին Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Ճանապարհի հարակից լանջին կային կախված քարաբեկորներ, որոնք կարող էին քարաթափման և երթևեկության համար վտանգավոր իրավիճակ ստեղծել։

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, ապա համագործակցելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակիցների հետ՝ հեռացրել են քարաբեկորները։

Օպերատիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում տարածքը երթևեկության համար դարձել է անվտանգ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment