CSI-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում արդարություն է պահանջել Արցախի համար

Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում արդարություն է պահանջել Արցախի համար։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումներին՝ CSI-ն, Համաշխարհային ավետարանական դաշինքը (WEA) և Եվրոպական իրավունքի և արդարադատության կենտրոնը (ECLJ) համատեղ դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ պահանջելով ապահովել բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի իրավունքը։

CSI-ի ներկայացուցիչ, դոկտոր Ջոել Վելդկամպը քննադատել է Ադրբեջանին Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու համար՝ ընդգծելով հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացման, ապօրինի կալանավորումների և միջազգային դիվանագիտական անգործության փաստերը։

Կազմակերպությունը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Շվեյցարիայի հովանավորությամբ խաղաղության ֆորումի ստեղծմանը՝ շեշտելով, որ տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների հիման վրա։

Alpha News

Leave a comment