Հանրապետության նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլիայի դեսպանի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ։

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, տարածաշրջանային ինտեգրման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին։

Leave a comment