Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանի Մանգիստաուի մարզում անցկացվող զինվորական վարժանքների ժամանակ հզոր ալիքը ծով է քշել 19 զինծառայողի. նրանցից ինը զոհվել են։
Այս տեղեկությունը հրապարակել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդումների՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Կասպից ծովի ափին Ղազախստանի զինված ուժերի անցկացրած ռազմածովային վարժանքների շրջանակում մարտական պատրաստության առաջադրանքի կատարման ժամանակ։
Ողբերգության պատճառ են դարձել եղանակային պայմանների կտրուկ վատթարացումն ու քամու ուժգնացումը։
Նախնական տվյալներով՝ 19 զինծառայողից ինը զոհվել են, իսկ երեքին հաջողվել է փրկել։ Մնացած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի վայր են անհապաղ ուղարկվել փրկարարական խմբեր։