Փաշինյան. Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է, քան ես պատկերացնում էի

ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած՝ «Եկեղեցում ստեղծված ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ զեկույցին»՝ նշելով, որ եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է, քան ինքը պատկերացնում էր:

«Զեկույցը պատրաստվել է իմ հանձնարարությամբ։ Զեկույցի նախագծին ծանոթանալով՝ ինքնս ինձ համար արձանագրեցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է, քան ես ի սկզբանե պատկերացնում էի:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր և աշխարհիկ անձանց կողմից»,-ասել է նա:

Ըստ նրա՝ դրանում համոզվելու համար, բավական է ընթերցել զեկույցը:

«Այս թեմային մենք դեռ կվերադառնանք»,-ասել է նա:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:

Leave a comment