ԹիմԵվրոպայի այցի երկրորդ օրը Սյունիքում մեկնարկեց գործընկերների, համայնքների ղեկավարների և մարզային իշխանությունների մասնակցությամբ կլոր սեղան քննարկմամբ՝ ամփոփելու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում արձանագրված առաջընթացը և քննարկելու այն կարիքները, որոնք պետք է ուղղորդեն հետագա համատեղ աշխատանքը։
Սեպտեմբերի 23-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերները շարունակեցին տեղում ծանոթանալ համատեղ աջակցության արդյունքներին՝ հանդիպելով Կապանում գործող տեղական կաթնամթերք արտադրող ընկերության ներկայացուցիչներին, դիտարկելով, թե ինչպես են ներդրումները նպաստել Լեհվազում խմելու ջրի հասանելիության բարելավմանը, և այցելելով «Մեղրի ֆրութս» ընկերություն, որտեղ ԹիմԵվրոպայի աջակցությունն օգնել է ընդլայնել արտադրությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և մուտք գործել արտահանման նոր շուկաներ։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում արդեն մոբիլիզացվել է 258 միլիոն եվրո՝ ներդրվելով ենթակառուցվածքների, բիզնեսի և հմտությունների զարգացման, կրթության և սոցիալական ծառայությունների, ինչպես նաև բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման ոլորտներում՝ ի նպաստ մարզի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացմանը։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: