Այս առաւօտ` Չորեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2026֊ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի եւ Սուրիոյ մօտ Վենեզուելայի դեսպան Խոսէ Կրէկորիօ Պիոմորկի (José Gregorio Biomorgi), իր խորհրդականներուն ընկերակցութեամբ։
Հանդիպումին ներկայ էր նաեւ Վենեզուելայի հայոց հոգեւոր տեսուչ Գերշ. Տ. Պետրոս Եպս. Մանուէլեան։
Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ եղաւ լայնօրէն անդրադառնալու վերջին զարգացումներու լոյսին տակ Վենեզուելայի հետ աղերս ունեցող հարցերուն, ինչպէս նաեւ հայ համայնքին։
Դեսպանը, որ նախապէս եղած է Վենեզուելայի տնտեսութեան նախարար, անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին՝ Միջին Արեւելքի հետ Վենեզուելայի ունեցած քաղաքական ու տնտեսական յարաբերութեանց առնչուած զարգացումներու շուրջ։
Ապա, հանդիպման միացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ եւ Լիբանանի նախկին նախարար Արթիւր Նազարեան։
Դեսպանը Վեհափառ Հայրապետը հրաւիրեց պաշտօնական այցելութիւն տալու Վենեզուելա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: