Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս դաշնային օմբուդսման Ժերոմ Աասի և հոլանդախոս դաշնային օմբուդսման Դավիդ Բաելեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են օմբուդսմանական հաստատությունների անկախ և արդյունավետ գործունեության երաշխիքները, քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության կառուցակարցերը, ազդարարների իրավունքների ապահովման հարցերը, ինչպես նաև հաստատությունների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ օմբուդսմանական հաստատությունների արդյունավետ գործունեության համար առանցքային նշանակություն ունեն ոչ միայն օրենսդրական երաշխիքները, այլև դրանց գործնական իրացման համար անհրաժեշտ մարդկային, ֆինանսական ռեսուրսները, շենքային բավարար պայմաններն ու անկախ գործունեության ինստիտուցիոնալ կառուցակարգերը։
Կողմերը քննարկել են հաստատությունների միջև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: